Մեզ համար կինոն կախարդանք է, ոչ թե ինդուստրիա։ Մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը` նոր և հին, քաղաքի լավագույն կինոթատրոններում։ Միացե՛ք մեզ։
հիմա կինոյում

Pride & Prejudice, 2005

Ֆիլմը ցուցադրվում է անգլերեն՝ հայերեն ենթագրերով։
IMDb 7.8
kinopoisk 8.1
Մեծ էկրանին ենք վերադարձնում Ջեյն Օսթինի կուլտային վեպի էկրանավորումը Կիրա Նայթլիի և Մեթյու Մաքֆեդյենի մասնակցությամբ։
Մեծ էկրանին ենք վերադարձնում Ջեյն Օսթինի կուլտային վեպի էկրանավորումը Կիրա Նայթլիի և Մեթյու Մաքֆեդյենի մասնակցությամբ։
129 րոպե, 12+
ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ, 2005
Գլխավոր դերերում՝
Կիրա Նայթլի, Մեթյու Մաքֆեդյեն, Ռոզամունդ Փայք
Ռեժիսոր՝
Ջո Ռայթ
Անգլիա, XVIII դարի վերջ։ Միսթր և միսիս Բենեթները մտահոգված են իրենց հինգ դստրերին հաջողությամբ ամուսնացնելու խնդրով։ Այդ պատճառով էլ պատկառելի ընտանիքի կյանքը տակնուվրա է լինում, երբ հարևանությամբ հայտնվում է երիտասարդ մի ջենտլմեն՝ միսթր Բինգլին։ Ինքնստինքյան, նոր հարևանի ընկերական շրջապատում քիչ չեն լինում նրբաճաշակ ազնվականները, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում սքանչելի քույրերի հանդեպ։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Ինքնակամ Էլիզաբեթը ծանոթանում է Բինգլիի ընկերոջ՝ գեղեցիկ ու մեծամիտ միսթր Դարսիի հետ, ու նրանց միջև լուրջ հակամարտություն է բռնկվում։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ ԴԻՏԵԼ «ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ» ՖԻԼՄԸ
Այս ֆիլմն անպայման արժե դիտել կինոյում՝ այն լրիվ այլ տեսք ունի, քան տան էկրանին։ Գեղատեսիլ բնապատկերները, լույսի ու ստվերի խաղը, կոստյումները՝ բոլոր մանրուքները դառնում են ավելի նկատելի, իսկ տեսարաններն՝ էլ ավելի տպավորիչ։ Ռոման Օսինի օպերատորական աշխատանքը ոգեշնչված է այդ դարաշրջանի գեղանկարչությամբ, և մեծ էկրանին դա հատկապես զգացվում է։

Հատուկ հիշատակման է արժանի Դարիո Մարիանելիի երաժշտությունը։ Կինոթատրոնում սաունդթրեքը բառացիորեն պարուրում է՝ դարձնելով տեսարաններն է՛լ ավելի ատմոսֆերիկ։ Եվ, իհարկե, Կիրա Նայթլիի ու Մեթյու Մաքֆեդյենի միջև քիմիան՝ նրանց հայացքները, ժեստերն ու զգացմունքները մոտիկից է՛լ ավելի ուժեղ են տպավորվում։

Այս ֆիլմը մեծ էկրանին պարզապես դիտում չէ, այլ իսկական կինոփորձառություն, որը դեռ երկար կհիշվի։
Ֆիլմացանկ և տոմսեր
Нет сеанса в вашем городе или не подходит дата? Голосуйте за дополнительные показы:
Ցուցադրություններն անգլերեն են՝ հայերեն ենթագրերով։
КТ «Москва»
ул. Абовян, 18
ЕРЕВАН
12 февраля, 16:00
новосибирск
КТ «Победа»
ул. Ленина, 7
25 декабря
«Մոսկվա» Կ/Թ
Աբովյան փ․, 18
Հոկտեմբերի 17֊ին
ԵՐԵՎԱՆ
Մեզ համար կինոն կախարդանք է, ոչ թե ինդուստրիա։ Մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը` նոր և հին, քաղաքի լավագույն կինոթատրոններում։ Միացե՛ք մեզ։
Եթե հարցեր ունեք, գրե՛ք մեզ։
Design by