«Վարդեր քաղեք, քանի դեռ ուշ չէ։ Լատիներեն այս արտահայտությունը հնչում է որպես carpe diem։ Թարգմանաբար՝ որսա պահը»։
Պոեզիայի ուսուցչի մասին Փիթեր Ուիրի այս կինոնկարը 1990 թվականին առաջադրվել էր աշխարհի բոլոր կարևորագույն կինոմրցանակներին՝ արժանանալով «Օսկարի» լավագույն սցենարի համար և Բրիտանական կինոակադեմիայի կողմից ճանաչվելով լավագույն ֆիլմ։ Իսկ դրամարկղային շահույթը պարզապես ապշեցուցիչ էր՝ 16,4 մլն դոլար բյուջեով ֆիլմը հավաքեց ավելի քան 235 մլն։ Այս ֆիլմից հետո Ռոբին Ուիլյամսը բացահայտվեց որպես լուրջ դրամատիկ դերակատար, և քննադատները դադարեցին նրան միայն կատակերգական դերերի հետ կապելը։
«Սա այն ֆիլմերից է, որում կյանքիդ տարբեր պահերին կարող ես տարբեր ճշմարտություններ գտնել։ Երբ ես սովորում էի ավագ դասարաններում, հիշում եմ, որ ֆիլմն ինձ ամենաակնհայտ իմաստը տվեց․ գնահատել արվեստի ստեղծումն ու սպառումը, և, իմ դեպքում, շարունակել ձգտել գրող դառնալուն։ Որպես մեծահասակի՝ «Մեռած պոետների հասարակությունը» ամենաշատը ինձ տպավորեց ոգեշնչման աղբյուրով․ այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես մեր խոսքերն ու արարքները կարող են դրդել ու մոտիվացնել մեր շրջապատի մարդկանց»։
Կինոքննադատ Լյուկ Բաքմաստեր, The Guardian։