Մոտակա սեանսներ
ֆիլմ
Pink Floyd: The Wall
Մեզ համար կինոն կախարդանք է, ոչ թե ինդուստրիա։ Մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը` նոր և հին, քաղաքի լավագույն կինոթատրոններում։ Միացե՛ք մեզ։
հիմա կինոյում

DRIVE, 2011

Ֆիլմը ցուցադրվում է անգլերեն՝ հայերեն ենթագրերով։
IMDb 7.8
kinopoisk 7.3
Նիքոլաս Վինդինգ Ռեֆնի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ կրկին մեծ էկրանին։ Ատմոսֆերիկ կրիմինալ նեոնուար՝ գլխավոր դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։
Նիքոլաս Վինդինգ Ռեֆնի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ կրկին մեծ էկրանին։ Ատմոսֆերիկ կրիմինալ նեոնուար՝ գլխավոր դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։
101 րոպե, 18+
Դրայվ, 2011
Գլխավոր դերերում՝
Ռայան Գոսլինգ, Քերի Մալիգան
Ռեժիսոր՝
Նիքոլաս Վինդինգ Ռեֆն
Գլխավոր հերոսը վարորդ է, որը ցերեկը սովորական կյանքով է ապրում՝ ավտոմեխանիկ է աշխատում, ֆիլմերի համար կասկադյորական հնարքներ կատարում։ Բայց գիշերները նա այլ կերպ է կիրառում իր տաղանդը․ վարպետորեն մեքենա վարելու իր կարողության համար նրան վարձում են ամենավտանգավոր կողոպտիչները, որպեսզի նրա օգնությամբ փախչեն հանցանքի վայրից։ Մի օր ամեն ինչ փոխվում է, երբ վարորդը ծանոթանում է իր հմայիչ հարևանուհու ու նրա որդու հետ։ Հիմա նա պետք է շատ զգույշ գործի, այլապես կարող են տուժել անմեղ մարդիկ։
ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ ԴԻՏԵԼ «ԴՐԱՅՎ» ՖԻԼՄԸ
«Դրայվը» նուարից, հիանալի սաունդթրեքից ու հին ու բարի ուլտրաբռնությունից խառնված նրբաճաշակ կոկտեյլ է։ Արևով ողողված հոլիվուդյան բլուրներն ու Լոս Անջելեսի տեսարանները իդեալական դեկորացիա են դառնում պերֆեկցիոնիստ ու վիզիոներ ռեժիսորի համար։ Կինոքննադատների կարծիքով սա Ռեֆնի ամենալակոնիկ ու ներդաշնակ գործն է, իսկ Կաննի 2011 թվականի կինոփառատոնին այս ֆիլմով Ռեֆնը լավագույն ռեժիսոր է ճանաչվել, ինչը հատկապես արժեքավոր պարգև է կինոարվեստի աշխարհում։

Դանիացու ֆիլմերը տարբերվում են նեոնի առատությամբ, չափազանցված դաժանությամբ ու տրանսի մեջ խորասուզելու ունակությամբ․ նման կինոն հատկապես հաճելի է դիտվում մեծ էկրանին։

««Դրայվի» գլխավոր արժանիքը հատուկ էֆեկտները կամ կատաղի արագությունը չեն, ոչ էլ գեղարվեստական օրիգինալությունը, այլ ռեժիսորի հազվագյուտ և օգտակար կարողությունը` համատեղելու հստակ, վարպետորեն պատմված, չափավոր պարզ պատմության
հասանելիությունն ու հանդիսատեսի համար գրավչությունը և հյուսիսային ստոիցիզմն ու զսպվածությունը, որոնք այնքան օտար են հոլիվուդյան ցոփ ու շվայտ մարտաֆիլմերին»։ 
Անտոն Դոլին
Ֆիլմացանկ և տոմսեր
Нет сеанса в вашем городе или не подходит дата? Голосуйте за дополнительные показы:
Ցուցադրություններն անգլերեն են՝ հայերեն ենթագրերով։
КТ «Москва»
ул. Абовян, 18
ЕРЕВАН
12 февраля, 16:00
новосибирск
КТ «Победа»
ул. Ленина, 7
25 декабря
«Մոսկվա» Կ/Թ
Աբովյան փ․, 18
Մայիսի 6-ին
ԵՐԵՎԱՆ
Մեզ համար կինոն կախարդանք է, ոչ թե ինդուստրիա։ Մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը` նոր և հին, քաղաքի լավագույն կինոթատրոններում։ Միացե՛ք մեզ։
Եթե հարցեր ունեք, գրե՛ք մեզ։
Design by