Երիտասարդ ամերիկացի Ջեսին գնացքում ծանոթանում է գեղեցիկ ֆրանսուհի Սելինի հետ։ Նրանք միանգամից զրույցի են բռնվում ու շատ ընդհանուր թեմաներ գտնում, և Ջեսին համոզում է Սելինին իր հետ իջնել Վիեննայում և միասին անցկացնել երեկոն ու գիշերը, քանի որ առավոտյան նա պետք է թռչի տուն՝ Միացյալ Նահանգներ։
Այդ գիշերվա ընթացքում հրաշք է տեղի ունենում․ հերոսների միջև այնպիսի ուժեղ սեր է ծնվում, որ մնացած ամեն ինչ կորցնում է իր նշանակությունը։ Ֆիլմի գրեթե ամբողջ ընթացքում էկրանին միայն այս երկու կերպարներն են, բայց նրանցից անհնար է աչք կտրել։