Արև, սեր ու ABBA-ի երգերը ամենաջերմ ու հուզիչ մյուզիքլում Մերիլ Սթրիփի, Փիրս Բրոսնանի, Քոլին Ֆերթի, Ստելան Սկարսգարդի ու Ամանդա Սայֆրեդի մասնակցությամբ։
Այստեղ կա ամեն ինչ՝ կղզային իդիլիա, անսպասելի հանդիպումներ, ընտանեկան գաղտնիքներ ու նախահարսանեկան խառնաշփոթ։ Եվ իհարկե՝ երգեր, որոնք պարզապես անհնար է լուռ լսելը։ Այնպես որ պատրաստ եղեք երգելու, ժպտալու ու ամառը մի քանի ժամով երկարաձգելու։