Մոտակա սեանսներ
ֆիլմ
Breakfast at Tiffany's
The Dark Knight
Pink Floyd: The Wall
Для нас кино — это волшебство, а не индустрия. Мы показываем лучшие фильмы: новые и старые — в лучших кинотеатрах города. Присоединяйтесь!
հիմա կինոյում

PINK FLOYD: THE WALL, 1982

Ֆիլմը ցուցադրվում է անգլերեն՝ հայերեն ենթագրերով։
IMDb 8.0
kinopoisk 8.1
Մեծ էկրանին ենք վերադարձնում «Փինք Ֆլոյդ․ Պատը» երաժշտական դրաման։
Մեծ էկրանին ենք վերադարձնում «Փինք Ֆլոյդ․ Պատը» երաժշտական դրաման։
99 րոպե, 18+
Փինք Ֆլոյդ․ Պատը, 1982
Գլխավոր դերերում՝
Բոբ Գելդոֆ, Քրիսթին Հարգրիվզ, Ջեյմս Լորենսոն, Էլինոր Դեյվիդ
Ռեժիսոր՝
Ալան Փարքեր
Ռոք երաժիշտ Փինքը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր գլխում։ Հոգեմետ նյութերի ազդեցության տակ նա շարժվում է պատկերներով հեղեղված գիտակցության հոսքով՝ փորձելով կոտրել պատը, որն իրեն բաժանում է իրականությունից։ «Պատի» ամեն մի աղյուս բաղկացած է նրա զգացմունքներից, մտքերից և հիշողություններից։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԴԻՏԵԼ «Փինք Ֆլոյդ․ Պատը» ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ
Փինք Ֆլոյդի ամենակոնցեպտուալ ալբոմի՝ «The Wall»-ի վրա հիմնված բացառիկ կինոնկարը ստեղծվել է Ալան Փարքերի կողմից՝ ըստ խմբի հիմնական անդամներից մեկի՝ Ռոջեր Ուոթերսի սցենարի։ Ֆիլմը դարձել է այլակարծության և անգլիական հասարակությունը կաշկանդող ավանդույթներին կուրորեն չհետևելու խորհրդանիշ։ Ալբոմի երաժշտությունը ստացել է փսիխոդելիկ վիզուալ ձևավորում՝ դառնալով ֆոն գլխավոր հերոսի ապրումների համար, որոնցով նա վերաիմաստավորում է իր կյանքը։ Կինոնկարը մեծ պայթյուն առաջացրեց՝ շոկի ենթարկելով հանրությանը, բայց դրա հետ մեկտեղ ձեռք բերեց կուլտային կարգավիճակ։

«Պատը» յուրահատուկ մի խառնուրդ է, որը ներառում է ինչպես խաղարկային, այնպես էլ անիմացիոն էպիզոդներից կազմված հիանալի վիդեոշարքը, Pink Floyd խմբի ֆանտաստիկ երաժշտությունը և հուզիչ մարդկային դրաման։ Կինոնկարն ուժեղ տպավորություն է գործում ու խորը մտորումների տեղիք տալիս։
Ֆիլմացանկ և տոմսեր
Нет сеанса в вашем городе или не подходит дата? Голосуйте за дополнительные показы:
Ցուցադրություններն անգլերեն են՝ հայերեն ենթագրերով։
КТ «Москва»
ул. Абовян, 18
ЕРЕВАН
12 февраля, 16:00
новосибирск
КТ «Победа»
ул. Ленина, 7
25 декабря
«Մոսկվա» Կ/Թ
Աբովյան փ․, 18
Ապրիլի 11
ԵՐԵՎԱՆ
Մեզ համար կինոն կախարդանք է, ոչ թե ինդուստրիա։ Մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը` նոր և հին, քաղաքի լավագույն կինոթատրոններում։ Միացե՛ք մեզ։
Եթե հարցեր ունեք, գրե՛ք մեզ։
Design by