Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ու «Կնքահայրը» ֆիլմի դերասանները նորովի հայտնագործեցին ժանրը՝ թշնամիների հանդեպ դաժանությամբ առանձնացող կերպարներին օժտելով այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են սիրելու կարողությունն ու ընտանիքի հանդեպ նվիրվածությունը ինչը, գանգստերական կինոն վերածեց իրական ընտանեկան սագայի։
Առաջին ֆիլմն «Օսկարի» է առաջադրվել տասնմեկ անվանակարգում՝ հաղթելով դրանցից երեքում․ լավագույն դերասան (Մարլոն Բրանդո), լավագույն սցենար, լավագույն ֆիլմ (1972 թ․)։
The Godfather֊ը մեգակլասիկա է, որը հազիվ թե երբևիցե հնանա։ Հափշտակող սցենար, բացառիկ դերասանական և ռեժիսորական աշխատանք, օպերատոր Գորդոն Ուիլիսի հնարքները, Նինո Ռոթի՝ հիշողության մեջ դրոշմվող երաժշտությունը․․․ Սագայի առավելությունները կարելի է անվերջ թվարկել։ Առանձնահատուկ հաճույք է նման կինոն դիտելն այնպես, ինչպես այն արժանի է՝ օրիգինալ տարբերակով և մեծ էկրանին։