ԸՆԹԱՑԻԿ ՖԻԼՄԵՐ

Dead Poets Society, 1989

Կինոդիտումները կազմակերպում ենք օրիգինալ լեզվով, ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն ենթագրերով։
IMDb 8.1
kinopoisk 8.2
Մեծ էկրանին ենք վերադարձնում ամենահուզիչ ու ոգեշնչող ֆիլմերից մեկը՝ «Մեռած պոետների հասարակությունը»՝ Գլխավոր դերում Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ։
Մեծ էկրանին ենք վերադարձնում ամենահուզիչ ու ոգեշնչող ֆիլմերից մեկը՝ «Մեռած պոետների հասարակությունը»՝ Գլխավոր դերում Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ։
Մեռած պոետների հասարակությունը, 1989
128 րոպե, 6+
Ռեժիսոր
Փիթեր Ուիրի
Այս դրամատիկ պատմությունը մի բացառիկ ուսուցչի և նրա աշակերտների մասին է․ այն մասին, թե ինչպես նրանք փոխեցին միմյանց կյանքերը։ Ջոն Քիթինգը պահպանողական բարքերով քոլեջում անգլերենի ուսուցչի աշխատանքի է ընդունվում։ Իր կոլեգաների հետ նա բարդ է լեզու գտնում, բայց փոխարենը շատ արագ դառնում է աշակերտների սիրելի ուսուցիչը՝ մնացած մանկավարժներին հակառակվելով և Մեռած պոետների հասարակությունը հիմնելով։ Այնտեղ նա տղաներին սովորեցնում է սիրել պոեզիան, ստեղծարարությունը և արվեստը։
Դերերում
Ռոբին Ուիլյամս, Ռոբերտ Շոն Լեոնարդ, Իթան Հոուք
ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ ԴԻՏԵԼ «Մեռած պոետների հասարակությունը» ՖԻԼՄԸ
«Վարդեր քաղեք, քանի դեռ ուշ չէ։ Լատիներեն այս արտահայտությունը հնչում է որպես carpe diem։ Թարգմանաբար՝ որսա պահը»։

Փիթեր Ուիրի կինոնկարը 1990 թվականին առաջադրվել է աշխարհի գրեթե բոլոր գլխավոր կինոմրցանակների, ստացել «Օսկար» լավագույն սցենարի համար և ճանաչվել լավագույն ֆիլմ ըստ Բրիտանական կինոակադեմիայի։ Ֆիլմի շահույթը ևս ապշեցուցիչ էր․ 16,4 մլն դոլար բյուջեով ֆիլմը հավաքեց ավելի քան 235 մլն դոլար։ Այս ֆիլմից հետո գլխավոր դերակատար Ռոբին Ուիլյամսը կայացավ որպես լուրջ դրամատիկ դերասան, և կինոքննադատները դադարեցին նրան նույնականացնել միայն կատակերգական դերերի հետ։
Ֆիլմացանկ և տոմսեր
Հայերեն ենթագրերով անգլերեն սեանսը տեղի կունենա
Երևան
«Մոսկվա»
կինոթատրոնում
ապրիլի 23-ին՝ ժամը 19։30-ին
Երևան
«Մոսկվա»
կինոթատրոնում
ապրիլի 21-ին՝ ժամը 19։30-ին
Գյումրի
«Հոկտեմբեր» կինոթատրոնում
ապրիլի 22-ին
Անգլերեն սեանսները ռուսերեն ենթագրերով տեղի կունենան
Մեզ համար կինոն կախարդանք է, ոչ թե ինդուստրիա։ Մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը` նոր և հին, քաղաքի լավագույն կինոթատրոններում։ Միացե՛ք մեզ։
Եթե հարցեր ունեք, գրե՛ք մեզ։
Design by